X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա


* 31-10-2019, 14:43 | Բաժին: Գլխավոր, Կրթություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 897 անգամ


Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանաՈւսուցչական մեկ դրույքի նվազագույն աշխատավարձ կսահմանվի՝ 108 հազար դրամ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այսինքն՝ Երևանում և հեռավոր գյուղերում աշխատող ուսուցիչները կստանան նույն աշխատավարձը, որին նախարարը դրական պատասխան տվեց՝ մասնավորապես նշելով․ «Նվազագույն մեկ դրույքի համար կլինի նույն աշխատավարձը։ Ապահովում ենք, որ նվազագույնը նույնը լինի»։ Վարչապետի այն հարցին, թե ինչի՞ հաշվին է ավելի բարձր լինում աշխատավարձի չափը, Հարությունյանը պատասխանեց, որ ըստ աշակերտների թվի։ «Կան դպրոցներ, որոնք 150-160 դրույք են սահմանում, այստեղ կա նաև տարածքի խնդիրը»,- նշեց նախարարը։ Արձագանքելով վարչապետը նկատեց, որ տարածքների առումով Երևանի կենտրոնի դպրոցներն ավելի «պրեստիժնի» են։ «Դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ Երևանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի, քան թե ուրիշ տեղ»,- ասաց Փաշինյանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (414)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS