X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լրացավ հայտնի փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւի մահվան 70-րդ տարելիցը


* 30-10-2019, 16:54 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: Լուսինե Պողոսյան | Դիտվել է 129 անգամ


Լրացավ հայտնի փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւի մահվան 70-րդ տարելիցըԵվս մեկ առնրվություն հայազգի մտավորական, միստիկ, հոգեւոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց եւ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւի հոգեւոր ժառանգության հետ: Հոկտեմբերի 29-ին լրացավ համաշխարհային մեծ փիլիսոփա, Ալեքսանդրապոլում ծնված եւ մեծացած Գեորգի Գյուրջիեւի մահվան 70-րդ տարելիցը: Գյումրու Արվեստների Ակադեմիայի դահլիճում խոնարհումի տուրք, հուշ-երեկո էր կազմակերպվել նրա հիշատակին: Բանախոս՝ «Գյումրու Գյուրջիեւյան կենտրոնի» հիմնադիր Ավետիք Մելիք-Սարգսյանի ներկայացմամբ, գյուրջիեւյան շատ կենտրոններ, աշխարհի տարբեր անկյուններում, փորձում են շրջանցել նրան վերաբերող տեղեկությունը: Բայց Գյուրջիեւն իր աշխատություններով ու գրքերով է հիմնավորել Ալեքսանդրապոլի ազդեցությունն իր կյանքի եւ ուսմունքի վրա: Ավետիք Մելիք-Սարգսյանը հանդիպել է Գյուրջիեւի դստեր՝ Դուշկա Հովարդին, ով ապրում է ԱՄՆ-ում: Գյումրիում դեռեւս պահպանվում են մեծ փիլիսոփայի հոր՝ Աշուղ Ադաշի գերեզմանը եւ Գյուրջիեւի հայրական տունը: Մելիք-Սարգսյանը նաեւ նրանց ընտանիքին վերաբերող փաստաթղթեր է գտել Հայաստանի պետական արխիվում: «Գյումրու Գյուրջիեւյան կենտրոնի» հիմնադիր Ավետիք Մելիք-Սարգսյանն ասում է՝ այս միջոցառումը կազմակերպելուց առաջ ծանոթացել էր գյումրեցի երիտասարդների հետ, ովքեր Գյուրջիեւյան շարժումն ու երաժշտությունը հասանելի են դարձրել Հայաստանում: Գյուրջիեւի պարային բեմադրությունները վերականգնել է «Կումայրի» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Միհրան Բաղդասարյանը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (129)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS