X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կրեմլում մահապատժի վերականգնման հարցը չի քննարկվում. Պեսկով


* 12-10-2019, 18:57 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 139 անգամ


Կրեմլում մահապատժի վերականգնման հարցը չի քննարկվում. ՊեսկովԿրեմլում մահապատժի վերականգնման հարցը չի քննարկվում․ գրում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:

Մահապատժի վերաբերյալ հանրային քննարկումները Ռուսաստանում սկսել են Սարատովում 9-ամյա աղջկա սպանության դեպքից հետո:

Աղջիկը կորել է հոկտեմբերի 9-ի առավոտյան. երկար որոնողական աշխատանքներից հետո՝ հոկտեմբերի 10-ի երեկոյան, աղջկան սպանված են գտել:


Սպանության մեջ մեղադրվում է 35-ամյա տեղացի մի տղամարդ, ով նախկինում նույնպես դատապարտված է եղել: Ձերբակալությունից հետո ոստիկանները ստիպված են եղել կասկածյալին տեղափոխել ամբոխի միջով, որը փորձել է ինքը պատժի ենթարկել հանցագործին:

Տղամարդը խոստովանել է իր մեղքը: Մարդասպանի խոսքերով՝ նա ապրում էր լքված ավտոտնակում, իսկ աղջկան սպանել է՝ մտածելով, թե նա այդ մասին կպատմի մեծհասակներին:

Միջադեպից հետո համացանցում խնդրագիր է տարածվել՝ մահապատիժը վերադարձնելու պահանջով: Գաղափարին կողմ են արտահայտվել նաև Սարատովի մարզի Պետդումայի պատգամավորները:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS