X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Գյումրիում


* 11-10-2019, 18:50 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: Հաբեթ Հարությունյան | Դիտվել է 172 անգամ


Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց ԳյումրիումԵվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի 1-ին խմբում Հայաստանի Մ21 հավաքականը հերթական հանդիպումն անցկացրեց Գյումրու «Քաղաքային մարզադաշտում՝ մրցելով Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականի հետ։ Մեր ընտրանին հաղթեց 2-0 հաշվով։ 41-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Տիմ Կրիսը վերջին հույսի խախտում թույլ տվեց ու հեռացվեց դաշտից, բայց առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ Խորհրդանշական է, որ 56-րդ րոպեին հաշիվը բացեց «Շիրակի» ֆուտբոլիստ Ռուդիկ Մկրտչյանը: Վերջինս կատարում էր նաեւ Հայաստանի ընտրանու ավագի պարտականությունները: 86-րդ րոպեին Արթուր Դանիելյանը խփեց երկրորդ գոլը: Խաղի վերջին վայրկյաններին մրցակիցը 11 մետրանոցի իրավունք ստացավ, բայց տանտերերին գոլից փրկեց դարպասապահ Սեւակ Ասլանյանը։ Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջին հաղթանակը տարավ խմբում, վաստակեց 3 միավոր եւ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Լյուքսեմբուրգը միավոր չունի։ Խաղից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանեց լրագրողներից հարցերին:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS