X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Աշխարհի տարբեր անկյուններից դատապարտում են Թուրքիայի սկսած ռազմական օպերացիան


* 10-10-2019, 13:13 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 346 անգամ


Աշխարհի տարբեր անկյուններից դատապարտում են Թուրքիայի սկսած ռազմական օպերացիանErmenihaber: Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի ռազմական օպերացիայի մեկնարկին հաջորդեցին բազմաթիվ դատապարտող հայտարություններ և ռազմագործողությունը դադարեցնելու կոչեր աշխարհի տարբեր կողմերից: «Խաղաղության ակունք» կոչվող ռազմագործողության մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իրազեկել է ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին:

Եփրատի արևելքում գտնվող զինյալ քրդերի դեմ ուղղված ռազմական օպերացիայի միջազգային արձագանքները՝ ստորև.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ.

«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներխուժել է Սիրիա: Միացյալ Նահանգները չի աջակցում այդ հարձակմանը և փոխանցել է Թուրքիային, որ այդ օպերացիան վատ գաղափար է»:

ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարով



«Ռուսաստանը չի ներքաշվելու Թուրքիայի և Սիրիայի հակամարտության մեջ: Ռուսաստանը Սիրիայում է բոլորովին այլ պատճառներով»:

Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Ամելի դե Մոնշալին

«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան Թուրքիային քննադատող համատեղ հայտարարություն են պատրաստում»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաաս


«Թուրքիայի ռազմագործողությունը նոր հումանիտար աղետի և փախստականների ալիքի պատճառ կարող է դառնալ: Կոչ ենք անում Թուրքիային վերջ տալ այդ օպերացիային և անվտանգային շահերը խաղաղ ճանապարհով ապահովել»:

Հոլանդիա արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկ

«Հոլանդիան դատապարտում է Թուրքիային: Թուրքիան պետք է հետ դառնա այդ ուղուց»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

«Մեր դաշնակից Թուրքիան անվտանգային մտահոգություններ ունի: Ենթարկվում է ահաբեկչական սոսկալի հարձակումերի և միլիոնավոր սիրիացի փախստականների համար դարձել է ապաստան: Հարկ է խուսափել տարածաշրջանն ապակայունացնելուց և լարվածությունն ավելացնելուց: Հույս ունենք, որ Թուրքիան իրականացրած օպերացիան կլինի համաչափ»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS