X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում ռումբի վերաբերյալ ահազանգողների ինքնությունը հայտնի է


* 10-10-2019, 12:36 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 6759 անգամ


Գյումրիում ռումբի վերաբերյալ ահազանգողների ինքնությունը հայտնի էՀոկտեմբերի 9-ին, ժամը 10.39-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
Մեկնել են արագ արձագանքման բոլոր ծառայությունները, կազմակերպվել է աշակերտների և ուսուցչական կազմի տարհանում, տարածքը շրջափակվել է, հրավիրված սակրավորները դպրոցում և կից կառույցներում իրականացրել են որոնողական աշխատանք: Ոչինչ չի հայտնաբերվել:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի բաժնի և ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը, ժամը 16-ին բաժին են ներկայացրել նույն դպրոցի իններորդ դասարանի երեք աշակերտի: Տղաները հայտնել են, որ դասապրոցեսը ընդհատելու նպատակով են զանգահարել 1-02 ծառայություն և հայտնել, թե իբր դպրոցում ռումբ է տեղադրված:
Անչափահասները հանձնվել են ծնողներին:
Նախապատրաստվում են նյութեր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (63)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS