X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Խոշոր ավտովթար Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին. կցորդչին ամրացված կոնտեյները պոկվել է՝ ներսում 3 ավտոմեքենա


* 10-10-2019, 12:09 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 4815 անգամ


Խոշոր ավտովթար Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին. կցորդչին ամրացված կոնտեյները պոկվել  է՝ ներսում 3 ավտոմեքենա

Հոկտեմբերի 10-ին, ժամը 00:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կցորդիչով ավտոմեքենան թեքվել է՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «DAF» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ Պիտե Մ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել, ինչի հետևանքով կցորդչին ամրացված 12 մ երկարությամբ կոնտեյները (ներսում 3 ավտոմեքենա) պոկվել և մոտ 25 մ գլորվել է ձորը:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված և սահմանազատել տարածքը:

Կոնտեյները դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Խոշոր ավտովթար Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին. կցորդչին ամրացված կոնտեյները պոկվել  է՝ ներսում 3 ավտոմեքենա

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS