X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հանձն ենք առնում կատարելագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը․ Թագուհի Ղազարյան


* 9-10-2019, 21:37 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 138 անգամ


Հանձն ենք առնում կատարելագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը․ Թագուհի Ղազարյան
Այսօր տեղի ունեցավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում ներկայացվեց հետևյալ հայտարարությունը, որին միացել եմ նաև ես.

Մենք՝ ներքոստորագրյալ պատգամավորներս,
վերահաստատելով մեր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում ամրագրված քաղաքացիական համերաշխության նպատակին,

վերահաստատելով մեր հավատարմությունը Կարծիքի արտահայտման և հավաքների ազատության սահմանդրական երաշխիքներին, ինչպես նաև խտրականության սահմանադրական արգելքին,

պատասխանատվություն կրելով Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հետևանքով սկսված հանրային վերափոխման գործընթացների և բռնությունից զերծ հանրության ձևավորման համար,

հաշվի առնելով, թե թվային տեխնոլոգիաների զարգացումը ինչպիսի ազդեցություն ունի մեդիայի, ինչպես նաև խոսքի ազատության իրացման հնարավորությունների վրա,

գիտակցելով, որ հարկավոր են ամուր իրավական հիմքեր խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև հավասարակշռություն հաստատելու համար,

խստորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության և նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների և լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների այլ անհատների և խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի և ոտնձգության դրսևորումները, ատելության և թշնամանքի հրահրումը և խրախուսումը։

Այն բոլոր դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այդ գործողությունների մեջ կա հանցակազմ, ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ գործողությունները։ Միաժամանակ կոչ ենք անում լայն հանրությանը և հանրային առանձին դերակատարներին չսատարել և չարդարացնել նման գործողությունները։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է թե՛ Կարծիքի արտահայտման ազատությունը, թե՛ Հավաքների ազատությունը։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալ սեփական կարծիք և այն ազատ արտահայտել, ինչպես նաև փնտրել, ստանալ և տարածել գաղափարներ և կազմակերպել ու մասնակցել խաղաղ, առանց զենքի հավաքների։
Այս երկու ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի և այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Ատելության խոսքը արտահայտության տարբեր ձևերի միջոցով անձի կամ անձանց խմբի նկատմամբ խտրականության, ատելության, թշնամանքի և բռնության հրահրումը, հարուցումը, սադրումը, տարածումը և խրախուսումն է, ինչպես նաև նման երևույթների արդարացումն է Սահմանադրությամբ պաշտպանված հատկանիշներից մեկի հիմքով։

Սահմանդրությամբ պաշտպանված հատկանիշներն են սեռը, ռասան, մաշկի գույնը, էթնիկ կամ սոցիալական ծագումը, գենետիկական հատկանիշները, լեզուն, կրոնը, աշխարհայացքը, քաղաքական կամ այլ հայացքները, ազգային փոքրամասնության պատկանելությունը, գույքային վիճակը, ծնունդը, հաշմանդամությունը, տարիքը կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները։

Ատելության խոսքը արտահայտվում է նաև խարանի, վիրավորանքի, նսեմացման, բացասական կարծրատիպերի ստեղծման, հետամտման, հետապնդման, սպառնալիքի և ահաբեկման միջոցով։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այս պահին քրեականացված է միայն ազգային, ռասայական կամ կրոնական հիմքով թշնամանք հարուցելը և արժանապատվությունը նվաստացնելը, ինչպես նաև ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կոչերը, զանգվածային անկարգությունների ժամանակ բռնության կոչերը, ահաբեկչության կոչերը, վերջիններիս արդարացումն ու քարոզը։ Սակայն բացի սրանցից կան ատելության խոսքի այլ ծայրահեղ դրսևորումներ, որոնց մասին պետք է լինի հանրային լայն իրազեկվածություն և մերժում, իսկ դրանց որոշ տեսակների նկատմամբ նաև նոր օրենսդրական կարգավորումների միջոցով սանկցիա։

Այս տարվա օգոստոս ամսին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն իսկ քննարկման էր դրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնելու օրինագիծը։ Հանձն ենք առնում կատարելագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը՝ խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև հավասարակշռություն հաստատելու համար։

Հայտարարությունը բաց է Ազգային ժողովի այլ պատգամավորների միանալու համար։

Մարիա Կարապետյան
Արթուր Հովհաննիսյան
Սարգիս Խանդանյան
Թագուհի Ղազարյան
Գայանե Աբրահամյան
Հերիքնազ Տիգրանյան
Վահագն Թևոսյան
Նազելի Բաղդասարյան
Համազասպ Դանիելյան
Հովհաննես Հովհաննիսյան
Սոնա Ղազարյան
Սոս Ավետիսյան
Լիլիթ Ստեփանյան

ԻՐ ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (406)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS