X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դաժան դեպք Գյումրիում. շանը ավտոմեքենայից կապած քարշ են տվել


* 8-10-2019, 14:51 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 4454 անգամ


Դաժան դեպք Գյումրիում. շանը ավտոմեքենայից կապած քարշ են տվելԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։

Քրեական օրենսգրքում առաջարկվող համապատասխան հոդվածներով` օրինագծի հեղինակներն առաջարկում են սահմանել մինչև 1 տարվա ազատազրկում։

«Երեկ չէ առաջին օրը Գյումրիում իր դաժանությամբ հերթական աննախադեպ դեպքն է տեղի ունեցել։ Մի անասուն (որովհետև ես չեմ կարող նրան մարդ համարել) շանը կապել է իր մեքենայից և ամբողջ քաղաքով պտտեցրել է։ Եվ արել է ընդամենը հավեսի համար»,– այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով նախագիծը, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև նշեց, որ հաղորդում է տվել հանցագործության մասին, նույնն արել են նաև կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ–ները։

Համացանցում մեծ տարածում են գտել պատգամավորի հիշատակած դեպքի տեսանյութը։

Տեսանյութը ֆեյսբուքյան էջում հրապարակել էր կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» ՀԿ-ն։

Կազմակերպությունը վկայակոչում է ականատեսի խոսքերը, ըստ որի` Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում ինքը տեսել է, թե ինչպես են շանը կապած քարշ տալիս մեքենայի հետևից: Շունը սկզբից վազել է, հետո՝ ուժասպառ ընկել, որից հետո կենդանուն բավականին երկար այդպես քարշ են տվել, հետո պարանը մեքենայի միջից բաց թողել ու գնացել: Պարանը շան վզին այնքան ձիգ է կապած եղել, որ ամբողջությամբ մտած է եղել մսի մեջ:

Քաղաքացին ահազանգել է 911։ Փրկարարները շանը քնեցրել են, որպեսզի կարողանան հանել պարանը, ինչից հետո բաց են թողել կենդանուն։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS