X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Չինաստանը Երկրի դիտարկման նոր արբանյակ է արձակել


* 5-10-2019, 22:42 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 343 անգամ


Չինաստանը Երկրի դիտարկման նոր արբանյակ է արձակել
Շաբաթ` հոկտեմբերի 5-ին, Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի Թայյուան տիեզերակայանից արձակվել է Երկիր մոլորակի միկրոալիքային հեռակառավարման զոնդավորման արբանյակ: Այս մասին տեղեկացնում է russian.news.cn-ը: «Գաոֆեն 10» արբանյակն արձակվել է CZ-4C հրթիռակրի օգնությամբ և բարեհաջող դուրս է բերվել ծրագրված ուղեծիր: Սա «Չանչժեն» շարքի հրթիռակիրների օգնությամբ իրականացված 314-րդ թռիչքն էր: «Գաոֆեն 10»-ը միկրոալիքային հեռակառավարման զոնդավորման արբանյակ է, որն ունակ է լուսանկարներ փոխանցել մեկ մետրից պակաս լուծաչափով: Այս արբանյակն օգտագործվելու է պետության տարածքի համընդհանուր հետազոտությունների, քաղաքաշինության պլանավորման, ճանապարհային ցանցի նախագծման, հացահատիկի բերքատվության գնահատման, բնական աղետների կանխարգելման, արտակարգ իրավիճակների կառավարման և տարերային աղետների հետևանքների վերացման ոլորտում: Արբանյակը մշակվել է Տիեզերական տեխնոլոգիաների Շանհայի ակադեմիայում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (190)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS