X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

30մլն դրամի վնաս՝ Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցում


* 4-10-2019, 16:43 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 859 անգամ


30մլն դրամի վնաս՝ Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցումՇիրակի մարզում շարունակվում են մարզի ուսումնական հաստատություններում կոռուպցիոն հացնագործությունների բացահայտման, դրանցում ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված ակտիվ աշխատանքները: Այս մասին հայտնում են դատախազության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես 2019թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նույն բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2009-2019թթ. ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, Գյումրու «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ տնօրենի հրամանագրերով 4 անձ, այդ թվում նաև նրա կինը, աշխատանքի է ընդունել որպես հավաքարար, իսկ որդին և մեկ այլ անձ ընդունվել են մարզիչի հաստիքին: Վերջիններս, սակայն, աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

Այդ պայմաններում, մարզադպրոցի տնօրենի կողմից յուրաքանչյուր ամիս ստորագրվել և հաստատվել են պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառվել նշված անձնաց կողմից կանոնավոր աշխատանքի այցելելու մասին: Ապա կեղծ տեղեկագրերի հիման վրա որպես վերջիններիս հասանելիք աշխատավարձ և արձակուրդային վճարումներ, ելքագրվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր ավելի քան 30մլն դրամ գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են Գյումրու «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՕԱԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ և անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2020 (232)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS