X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ամենայն Հայոց Կաթողիկոսը`«Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միության պատվավոր նախագահ


* 4-10-2019, 12:08 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 253 անգամ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը`«Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միության պատվավոր նախագահՍեպտեմբերի 25-ին «Կրոնները հանուն խաղաղության» միջազգային միության ընտրյալ ընդհանուր քարտուղար պրոֆ. Ազզա Քարամը և գործող ընդհանուր քարտուղար Հայր Կյոիշի Սուգինոն պաշտոնական գրությամբ ծանուցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրոնները հանուն խաղաղության» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Վեհափառ Հայրապետն առաջադրվել և աշխարհի 125 երկրներ և տարբեր կրոնական համայնքներ ներկայացնող 700 պատվիրակների կողմից ընտրվել է միության պատվավոր նախագահ:
«Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միությունը կազմված է տարբեր կրոնական առաջնորդների համաշխարհային խորհրդից, վեց տարածաշրջանային միջկրոնական մարմիններից և 90-ից ավելի ազգային մարմիններից, ինչպես նաև մի շարք միջկրոնական երիտասարդական միություններից` նպատակ ունենալով հանուն խաղաղության աշխարհի տարբեր կրոնական համայնքների արդյունավետ համագործակցության տեսլականով նպաստել դրանց միջև փոխգործակցության ձևավորմանը, համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում խաղաղության և համընդհանուր բարեկեցության հաստատմանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (445)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS