X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշում


* 3-10-2019, 18:38 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 302 անգամ


Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշում Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ս.թ. հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ 40 օր ժամկետով կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 316 քաղաքացի, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք պլանային իրադարձություններ են. «Այո, ասել ենք՝ այն զորավարժությունները և բազմաթիվ ծրագրերը, որոնք իրականացվում են, աննախադեպ ծավալի են: Բայց դա կապված չէ արտաքին կոնյունկտուրայի փոփոխության հետ, դա կապված է որոշակի գործելաոճի և աշխատանքի ծավալների փոփոխության հետ: Այն իրավիճակում, որը գիտենք բոլորս, որևէ բան չի փոխվել, և սա պետք է մեր հանրությունը շատ հստակ իմանա»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (299)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS