X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Ժառանգությունն» ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Գյումրիում. խորհրդի նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը


* 28-09-2019, 18:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 294 անգամ


«Ժառանգությունն» ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Գյումրիում. խորհրդի նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում գումարել է իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը: Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից:

Հնչել են տարբեր զեկուցումներ, քննարկվել է կուսակցության գործադիր մարմնի ընդհանուր հաշվետվությունը, որը ներկայացրել են վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Քաղաքական խորհուրդը հանգամանալից քննարկել է Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը՝ նախանշելով դրանց զարգացման հնարավոր սցենարները:

Նաև քվեարկությամբ ընտրվել է քաղաքական խորհրդի ղեկավարը: Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր գործունեությունը որպես քաղաքական խորհրդի նախագահ:

Գյումրիի նորաբաց մշակութային-երիտասարդական «Գարաժ Ակումբում» խորհրդակցության ավարտից հետո տեղի է ունեցել հատուկ ընդունելություն, որին մասնակցել են կառավարության բարձրաստիճան անձինք, քաղաքական ու մշակութային գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, կուսակցության անդամներ և բարեկամներ: Ընդունելությունը նվիրված էր «Ժառանգության» հիմնադրման 17-ամյակին:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (118)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS