X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել


* 17-09-2019, 17:31 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 163 անգամ


Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվելԹուրքիայում ձերբակալվել է Էրզրումի Քարայազը շրջանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված քաղաքապետ Մելիքե Գյոքսուն:

Քաղաքապետի հետ միասին ձերբակալվել են ևս 5 անձինք, որոնցից 2-ը քաղաքային խորհրդի (ավագանու-խմբ.) անդամներ են: Հաղորդվում է, որ որոշ ժամանակ առաջ Էրզրումի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում տեղի ունեցող գործերից մեկի շրջանակներում «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքով Գյոքսուի և մյուսների վերաբերյալ 7 տարի 6 ամիս ազատազրկման որոշում էր կայացվել, ինչը սակայն բողոքարկվել էր: Բողոքը քննող բարձրագույն դատարանը օրերս անփոփոխ է թողել նախորդ դատարանի որոշումը, ինչի հետևանքով քաղաքապետը, ավագանու 2 անդամներն ու ևս 3 հոգի ձերբակալվել են:



Նշենք, որ նախօրեին էլ ձերբակալվել էր Դիարբեքիրի Քուլփ (պատմ. Սասունի Խուլփ գավառակ) շրջանի ԺԴԿ-ական քաղաքապետ Մեհմեթ Ֆաթիհ Թաչը: Թաչի ձերբակալությունից հետո Քուլփ քաղաքապետարանի վրա պետական կառավարիչ (հոգաբարձու) է նշանակվել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (423)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS