X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Շիրակի» անդրանիկ ոչ-ոքին


* 14-09-2019, 21:20 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: Հաբեթ Հարությունյան | Դիտվել է 327 անգամ


«Շիրակի» անդրանիկ ոչ-ոքին Երկշաբաթյա ընդմիջումից հետո վերսկսվեց Հայաստանի առաջնությունը: «Շիրակը» սեփական հարկի տակ մրցեց «Գանձասար-Կապանի» հետ, գրանցվեց գոլազուրկ՝ ոչ-ոքի: Ընթացիկ առաջնությունում շիրակցիների մասնակցությամբ սա առաջին խաղն էր, որն ունեցավ խաղաղ ելք: Կապանյան թիմի համար ոչ-ոքին չորրորդն էր անցկացրած վեց խաղից հետո: Խաղում չկարողացավ աչքի ընկնել առաջնության գլխավոր ռմբարկու Մորի Կոնեն, որն իր ակտիվում ունի վեց գոլ: Հյուրերը կարողացան ինչպես հարկն է աշխատել թիկունքում եւ պահել սեփական դարպասն անառիկ, իսկ ահա առջեւի գծում խնդիրներ կան: Հանդիպումից հետո այս մասին խոսեց նաեւ Աշոտ Բարսեղյանը: Վարդան Բիչախչյանն էլ նկատեց, որ առաջնությունում հայտարարված ընդմիջումը վատ էր անդրադարձել իր թիմի խաղի վրա, ընկել էին ռիթմից: Կայացած վեց տուրից հետո «Շիրակը» ակտիվում ունի 13 միավոր եւ առաջատարների թվում է, իսկ «Գանձասար-Կապանը» ունի չորս միավոր: Թիմը դեռ հաղթանակ չի տարել եւ հետնապահներից մեկն է: Հաջորդ տուրում գյումրեցիները մրցելու է «Նոայի հետ», իսկ «Գանձասար-Կապանը»՝ «Փյունիկի»:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (117)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS