X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Իտալիայի գյուղում բնակվելու համար իշխանությունները պատրաստ են վճարել ավելի քան 27 000 դոլար


* 13-09-2019, 17:11 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1512 անգամ


Իտալիայի գյուղում բնակվելու համար իշխանությունները պատրաստ են վճարել ավելի քան 27 000 դոլարArmdaily: Իտալական փոքր գյուղում բնակություն հաստատելու բոլոր ցանկացողներին իշխանությունները պատրաստ են վճարել տարեկան ավելի քան 27 000 դոլար, հաղորդում է CNN-ը:

Վայրի, գեղեցիկ, սակայն մոռացված Մոլիզե շրջանը, որը տեղակայված է Հռոմից դեպի արեւելք, հայտարարել է, որ կվճարի մարդկանց, որոնք պատրաստ են բնակություն հաստատել 106 քիչ բնակեցված գյուղերից մեկում այդ բնակավայրերի վերացումը կանխելու համար:

Այդ առաջարկը ընդունած ցանկացած մարդ կստանա ամսական 700 եվրո մինչեւ երեք տարի ժամկետով: Դա կօգնի նրանց հիմնավորվել շրջանում, որը հայտնի է իր կանաչ արոտավայրերով, ձիթապտղի այգիներով եւ լեռնային բարձունքներով: Ընդ որում՝ նոր բնակիչները պետք է պարտավորվեն փոքր բիզնես ձեռնարկել տեղի տնտեսությունում իրենց ներդրումն ունենալու համար:

«Ես ցանկանում եմ, որ իմ շրջանը վերածնվի եւ խուսափի «ուրվական բնակավայրերի» վերածվելու վտանգից», ասել է տարածաշրջանային խորհրդական Անտոնիո Թեդեսկին, որը եւ նախաձեռնել է այդ գաղափարը:

Երիտասարդների եւ երեխաներ ունեցող զույգերի տեղափոխումը հատկապես ողջունվում է ծրագրում, որը պաշտոնապես կմեկնարկի սեպտեմբերի 16-ին:

«Նպատակը գյուղին նոր շունչ հաղորդելն ու տեղի տնտեսությունը թարմացնելն է»,-ասել է Թեդեսկին: «Նորեկները կարող են սկսել ցանկացած բիզնես մեր ֆինանսական աջակցությունը ստանալու համար. փոքր հյուրանոց, ռեստորան, սրճարան, փոքրիկ գյուղական ֆերմա, արհեստանոց, գրադարան կամ խանութ»:

Վերջին տարիներին հազարավոր մարդիկ լքել են Մոլիզեն: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականից այդ շրջանում ապրող մարդկանց թիվը կրճատվել է 9 000-ով, ինչի հետեւանքով դրա բնակչությունը հասել է 305 000-ի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (212)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS