X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կալիֆոռնիա նահանգի սենատը ընդունեց Թուրքիայի հետ տնտեսական կապերի խզման օրինագիծ


* 12-09-2019, 19:06 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 304 անգամ


Կալիֆոռնիա նահանգի սենատը ընդունեց Թուրքիայի հետ տնտեսական կապերի խզման օրինագիծ
Սեպտեմբերի 11-ին Կալիֆոռնիա նահանգի Սենատը ընդունեց Թուրքիայի հետ տնտեսական կապերի խզման օրինագիծ AB 1320-ը՝ նահանգային 40 սենատորներից 33-ի՝ կողմ և մնացած 7-ի՝ ձեռնպահ քվեարկությամբ, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը: Կալիֆոռնիայի նահանգային սենատոր Անդրեաս Բորգեասը (Հանրապետական-8-րդ շրջան), ում շրջանում ընդգրկվում է Կալիֆոռնիայի Սան Խոակին Վելին, պատասխանատու էր այս օրինագիծը նահանգային սենատում ամբիոնից ներկայացնելու և առաջ մղելու ողջ գործընթացի ղեկավարման համար: Այս մասին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարի մամլո ծառայությունից:
AB 1320-ը այժմ տեղափոխվում է Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր մարմին, որտեղ երկու կուսակցություններում էլ ստացել է լայնածավալ աջակցություն և որտեղ այն կդրվի երկկողմ քվեարկության՝ նախքան Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմին ուղարկվելը: Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանը Հայկական Համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջանի, Հայկական համագումարի Հարավային Կալիֆոռնիայի տարածաշրջանային խորհրդի անդամ Հելեն Հայգի և Սարգավագ Դանիել Այդենյանի հետ Այս օրենսդրական նախագիծը ներկայացնողն ու դրա գլխավոր հեղինակը Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանն է (Դեմոկրատ-46-րդ շրջան). օրենսդրական նախագիծը պաշտոնապես հայտնի է «Հանրային ծառայողների կենսաթոշակային համակարգեր, արգելված ներդրումներ. Թուրքիա» անվամբ:
Օրինագիծը արգելում է Կալիֆոռնիայի հանրային կենսաթոշակային գործակալություններին` CalPERS-ին և CalSTRS-ին, կատարել նոր ներդրումներ կամ շարունակել Թուրքիայի կառավարության կողմից թողարկվող և վերահսկվող պարտքային արժեթղթերում և պարտատոմսերում գոյություն ունեցող ներդրումները՝ մինչ ԱՄՆ կառավարությունը կկիրառի պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ` վերջինիս կողմից Հայոց Ցեղասպանությունը պետականորեն մերժելու համար:
Նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանի հետ համատեղ AB 1320 նախագիծը ներկայացնողները եղել են Նահանգային օրենսդիր մարմնի անդամներ Լորա Ֆրիդմանը (Դեմոկրատ-43-րդ շրջան) և Ջեսսի Գեյբրիելը (Դեմոկրատ-45-րդ շրջան): Օրինագծի գլխավոր համահեղինակը նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոն էր (Դեմոկրատ-25-րդ շրջան), իսկ համահեղինակներն էին՝ նահանգային սենատոր Սքոթ Ուիլքը (Հանրապետական-21-րդ շրջան), նահանգային օրենսդիր մարմնի անդամներ Ֆիլիպ Չենը (Հանրապետական-55-րդ շրջան), Լուս Ռիվասը (Դեմոկրատ-39-րդ շրջան) և Քրիս Հոլդենը (Դեմոկրատ-41-րդ շրջան):

Այս քվեարկությունից առաջ AB 1320 օրինագիծը օգոստոսի 30-ին ընդունվել էր Կալիֆորնիայի նահանգային Սենատի Հատկացումների հանձնաժողովի կողմից, հուլիսի 2-ին՝ Կալիֆորնիայի նահանգային Սենատի դատական հանձնաժողովի և հունիսի 26-ին՝ Կալիֆոռնիայի նահանգային սենատի աշխատանքի, հանրային ոլորտի զբաղվածության և կենսաթոշակային (LPER) հանձնաժողովի կողմից: Հատկանշական է, որ Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆոռնիայի տարածաշրջանային խորհրդի անդամ Հելեն Հայգը, նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանի հետ համատեղ վկայություն է ներկայացրել AB 1320 օրինագծի բարոյական և տնտեսական արժանիքների վերաբերյալ Կալիֆորնիայի նահանգային Սենատի դատական հանձնաժողովի լսումների և քվեարկության ժամանակ, իսկ Հայկական Համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջանը, միացավ նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանին՝ վկայություն տալու Կալիֆոռնիայի նահանգային սենատի աշխատանքի, հանրային ոլորտի զբաղվածության և կենսաթոշակային (LPER) հանձնաժողովի լսումների և քվեարկության ժամանակ:

«Ամերիկայի հայկական համագումարի Կալիֆոռնիա նահանգի ակտիվիստների և անդամների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանին՝ այս օրինագիծը հեղինակելու և երկու պետական օրենսդրական պալատներում առաջ քաշելու համար», – ասաց Ամերիկայի հայկական համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Թումաջանը:

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (299)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS