X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում. Կառավարությունը հաստատել է փաթեթը


* 12-09-2019, 13:57 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 552 անգամ


Կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում. Կառավարությունը հաստատել է փաթեթը
Կառավարությունն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը:

Ըստ որի` կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում: Որոշակի սահմանափակումներ նախատեսված են նաև հանրային տրանսպորոտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններում, որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային ապրանքատեսակների առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ:

Նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում ընդգծել է, թե որքան բացասական ազդեցություն է թողնում ծխելը մարդկանց առողջության վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ կառավարության անդամների 80 տոկոսը, մարզպետների 100 տոկոսը չեն ծխում, ինչը կարևոր ցուցանիշ է:

Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա պատճառով առաջացած հիվանդությունների հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական, սոցիալական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում: Ըստ 2016-2017թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության տվյալների`

Հայաստանի բնակչության 28%-ը ծխում է, որոնցից գրեթե բոլորն էլ ծխախոտ ամեն օր օգտագործում են:
Ներկայումս ծխում են չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ 2%-ը:
17-ամյա դեռահասների յուրաքանչյուր չորրորդը կանոնավոր ծխող է:
Արձանագրվել է, որ հղի կանանց ավելի քան 70%-ն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը:
Հայաստանը բնութագրվում է «Ոչ վարակիչ հիվանդությունների» (ՈՎՀ) բարձր բեռով: ՈՎՀ-ին վերագրելի է քաղցկեղի տարբեր ձևերը, (առավել հաճախ թոքի, բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, ստամոսքի, շագանակագեղձի, երիկամի, միզապարկի և կրծքի), սրտի իշեմիկ հիվանդության, կաթվածը և այլն, արյան շրջանառության համակարգի հիվանդություները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, դիաբետը, կատարակտը, մոկուլյար դեգեներացիան և ռևմատոիդային արթրիտը:

Մեր երկրում ամեն տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների շուրջ 55 000 նոր դեպք, որոնց առաջացման հիմնական պատճառներից մեկը ծխելն է: Հակածխախոտային քաղաքականության փաթեթի ներդրման արդյունքում` 15 տարվա կտրվածքով կփրկվեն հազարավոր (7000) կյանքեր, կբարելավվեն բնակչության առողջության ցուցանիշները, քանի որ կկանխվեն քաղցկեղի, կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդությունների հազարավոր դեպքեր: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (120)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS