X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ամուլսարի հանքում շինարարական աշխատանքները մյուս տարվա ապրիլից շուտ չեն սկսվի. Վարչապետ


* 9-09-2019, 13:10 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 272 անգամ


Ամուլսարի հանքում շինարարական աշխատանքները մյուս տարվա ապրիլից շուտ չեն սկսվի. Վարչապետ
«Լիդիան» ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ Ամուլսարի հանքում շինարարական աշխատանքները մյուս տարվա ապրիլից շուտ չեն սկսվելու։ Մինչ այդ հնարավորութուն ունենք առանց լարվածության բոլորիս հարցերի պատասխանները ստանալ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի դեմս կառավարության՝ դուք ունեք ներկայացուցիչ, որն աշխատում է թափանցիկ, փակ դռների հետևում թաքուն պայմանավորվածությունների չի գալիս, հետամուտ է հասարակության բարձրացրած հարցերին։ Եթե բոլոր հարցերին կլինեն պատասխաններ, կստեղծվեն երաշխիքներ, դա ուրիշ վիճակ է։ Բայց եթե մենք փորձարարական եղանակով, նաև ստուգումների արդյունքում տեսնեք, որ հանքի շահագործման անվտանգության բավարար երաշխիքներ չկան, սահմանված կարգով ժամանակ կտանք՝ թերությունները շտկելու։ Եթե թերությունները չշտկվեն, հանքը կփակվի», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավաստիրացրեց, որ Ամուլսարի հանքի հարցում կառավարությունը երբևէ կոռուպցիոն, ստվերային կամ ոչ սկզբունքային գործարքի չի գնա և չի անի մի քայլ, որը կհակասի հայ ժողովրդի շահերին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (212)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS