X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ փրկարարները կվերապատրաստվեն ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում


* 7-09-2019, 15:14 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 226 անգամ


Հայ փրկարարները կվերապատրաստվեն ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայումՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 աշխատակիցներ կմասնակցեն ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում սեպտեմբերի 8-28 անցկացվելիք «Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների և հրդեհների մարման եղանակների կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթացին:

Դասընթացը կազմակերպվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ ԱԻՆ համագործակցության շրջանակներում՝ ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններում և փրկարարական կենտրոններում ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության ծառայողների ուսուցման և վերապատրաստման պլանի համաձայն:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հաջողություն մաղթելով հայ փրկարարներին ուսման հարցում, մեծապես կարևորեց ՌԴ բարձրակարգ ԲՈՒՀ-երում վերապատրաստվելու հնարավորությունը: Տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր փրկարար ՌԴ-ում կներկայանա ոչ թե որպես անհատ, այլև կներկայացնի Հայաստանը, ուստի՝ անհրաժեշտ է անել հնարավորինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (218)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS