X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ավտովթար Գյումրի - Բավրա ավտոճանապարհին․ տուժածները տեղափոխվել են «Գյումրի» ԲԿ


* 6-09-2019, 11:51 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 3540 անգամ


Ավտովթար Գյումրի - Բավրա ավտոճանապարհին․ տուժածները տեղափոխվել են «Գյումրի» ԲԿՍեպտեմբերի 6-ին, ժամը 02:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի - Բավրա հատվածի 12-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Գ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը:

Ուղևորներ՝ Սիրանուշ Ս.-ն (ծնված 1971 թ․), Վարսենիկ (ծնված 1960 թ.) և Ռուզաննա (ծնված 1965 թ.) Գ.-ները, Ռուզաննա Մ.-ն (ծնված 1957 թ.), Աշոտ Ա.-ն (ծնված 1989 թ.) և Արթուր Հ.-ն (ծնված 1990 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (192)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS