X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա


* 5-09-2019, 12:51 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 479 անգամ


Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանաԱյսօր կառավարությունը որոշում կայացրեց գումար հատկացնել Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերի 1-ից 10 %-ով բարձրացնելու նպատակով:


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է 2019 թվականին հատկացնել 1 միլիարդ 665 միլիոն 675 հազար դրամ, որպեսզի 38 հազար ուսուցչի ֆիքսված աշխատավարձը 10 տոկոս բարձրանա:

Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկություններին, որ դպրոցներում կրճատումներ են իրականացվում, որպեսզի իրագործվի աշխատավարձերի այս բարձրացումը, նախարարը պարզաբանեց՝ կրճատումները եղել են այնպիսին, ինչպիսին բոլոր տարիներին և այս գործընթացի հետ կապված ոչ մի կրճատում չկա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է համոզված լինեն, որ դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ, և պետք է մեխանիզմ լինի, որպեսզի հասկանան, թե այս փոփոխությունները հանրակրթության որակի վրա ինչպես են ազդում:

«Աշխատավարձերի այս աճը չենք համրում հեղափոխական, բայց սա գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի վստահաբար: Այսինքն՝ այն պահին, երբ մենք համոզվենք, որ աշխատավարձի բարձրացումը իր հետ անխուսափելիորեն բերում է ուսուցչական կադրերի մատուցած ծառայության որակի բարձրացում, սա կլինի անընդհատ»,-ասաց վարչապետը և հավելեց, որ այստեղ շատ մեծ պատասխանատվություն է դրված հենց դպրոցների վրա, որպեսզի բարձր որակավորում ունեցող ուսուցչին տարբերենք ոչ բարձր որակավորում ունեցողներից:

Վարչապետը խնդիր համարեց այն, որ մեկ հաստիքը կարող է 4 ուսուցչի միջև բաշխվել և յուրաքանչյուրը ստանա 25 հազար դրամ: Վարչապետի խոսքով՝ դա նրա արդյունք է, որ ծանոթ-բարեկամներով հաստիքները բաշխել են պարզապես զբաղվածություն ապահովելու համար, ընտրություններին ձայն բերելու համար. «Մենք ափալ-թափալ գործողություններ չանելով պետք է այս օրակարգը լուծենք և հարց տանք՝ այն ուսուցիչը, որ համաձայն է 25 հազար դրամով գնալ աշխատանքի, ի՞նչ է տալու երեխաներին»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (231)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS