X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ոստիկանները ծնողական խնամքից զուրկ հայ անչափահասին Ռուսաստանից տեղափոխեցին Հայաստան


* 3-09-2019, 16:57 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 701 անգամ


Ոստիկանները ծնողական խնամքից զուրկ հայ անչափահասին Ռուսաստանից տեղափոխեցին ՀայաստանՈստիկանությունը շարունակում է իր իրավասության սահմաններում միջոցառումներ ձեռնարկել ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, անչափահասներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզի սոցիալ-վերականգնողական կենտրոններից մեկում ապաստանել է ծնողական խնամքից զուրկ ՀՀ անչափահաս քաղաքացի:Տեղեկությունն անմիջապես արձագանք գտավ ՀՀ ոստիկանությունում և ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց անչափահասի մայրը, որը դստերը ՀՀ վերադարձնելու հնարավորություն չուներ և խնդրում էր պատկան մարմինների աջակցությունը` աղջկա վերադարձը կազմակերպելու համար: Հիմք ընդունելով «2002թ. ԱՊՀ անդամ երկրների միջև անչափահասներին իրենց մշտական բնակության երկրներ վերադարձնելու» համաձայնագրի պահանջները` օգոստոսի 30-ին անչափահասը ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության շնորհիվ վերադարձվեց ՀՀ և ապաստանեց Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (299)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS