X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանը փախստական կարգավիճակ է տրամադրել ՌԴ քաղաքացուն, ով քաղաքական հետապնդումների էր ենթարկվում


* 3-09-2019, 14:16 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 371 անգամ


Հայաստանը փախստական կարգավիճակ է տրամադրել ՌԴ քաղաքացուն, ով քաղաքական հետապնդումների էր ենթարկվումՌուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանը փախստական կարգավիճակ է տրամադրել իրեն՝ որպես քաղաքական գործչի, ով Ռուսաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների է ենթարկվում։ Ռուսաստանցի գործիչն այս քայլի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին։
Պարզելու՝ Վիտալի Շիշկինն ի՞նչ կարգավիճակ ունի, ե՞րբ է դիմել պետական համապատասխան մարմիններն և ի՞նչ հիմքով է վերջինիս կարգավիճակ տրամադրվել, Aysor.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ։

«Իրականում ես չեմ կարող ասել, թե նա ինչ կարգավիճակ ունի, տրամադրվե՞լ է ապաստան, թե ոչ, բավարարվե՞լ է հայցը, թե ոչ, որովհետև այդ բոլորը սահմանափակված է անձնական տվյալների մասին օրենքով։ Միգրացիոն ծառայությունը ԶԼՄ-ների հետ նման տեղեկություններով չի փոխանակվում։ Իր իրավունքն է, կարող է հրապարակում անել։ Մենք չենք կարող հաստատել կամ ժխտել դա», - ասաց մեր զրուցակիցը։

Նելլի Դավթյանը նշեց նաև, որ Հայաստանում քաղաքական ապաստանի շնորհման դեպք չի եղել։

«Մենք օրենքն ունենք, բայց կիրառման առիթ չի եղել», - նշեց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն։

Վիտալի Շիշկինը նաև լուսանկար է հրապարակել Երևանից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (299)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS