X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը տապալվեց. նախարարը լքեց ասուլիսի սրահը


* 3-09-2019, 12:26 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 334 անգամ


Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը տապալվեց. նախարարը լքեց ասուլիսի սրահըԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ամփոփիչ մամուլի ասուլիս էր հրավիրել: Նախարարը ներկայացրեց ոլորտի ձեռքբերումները:


Ասուլիսին ներկա էր Արսեն Թորոսյանի՝ ուռուցքաբանության գծով նախկին խորհրդական, Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:

Նա խնդրեց լրագրողների հարցի առաջին իրավունքն իրեն տալ, որին ի պատասխան Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե նրան էլ հարցի իրավունք կտրվի:


«Դուք այսօր զբաղեցնում եք պաշտոն մեր հարկերով և պարտավոր եք այս հարցերին պատասխանել»,- ասաց Թամամյանը:

Սակայն Արսեն Թորոսյանը որևէ հարցի չպատասխանեց և հեռացավ սենյակից:

«Ես հիշում եմ մի դեպք էլ, մի հատ նախագահ կար, որ սենց հեռացավ»,- արձագանքեց Գևորգ Թամամյանը:

Լրագրողներին չհաջողվեց նախարարից որևէ պարզաբանում ստանալ՝ նա որևէ հարցի չպատասխանեց, իրավիճակը՝ չմեկնաբանեց:

Նախարարի հեռանալուց հետո լրագրողների հարցերին պատասխանեց Գևորգ Թամամյանն ու խոսեց այն հարցերի մասին, որոնք մտադիր էր ասուլիսի ընթացքում տալ Արսեն Թորոսյանին:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (299)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS