X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց


* 2-09-2019, 13:45 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 188 անգամ


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց «Զարգացման շրջանակն ստեղծված Է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,-գրել Է Բախտաձեն Facebook-ի իր Էջում:

«Ինձ համար մեծ պատիվ Էր եւ միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն Վրաստանի վարչապետի կարգավիճակում ծառայել մեր երկրի շահերին: Ես եղել եմ ու կլինեմ «Վրացական երազանքի» անդամը եւ մեր երկրի նվիրյալ զինվորը»,-նշել Է նա:

Օրենքի համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունից հետո լիազորությունները վայր Է դնում ամբողջ կառավարությունը: Նախարարները կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք Է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին եւ կառավարության ծրագրին:

Վարչապետի թեկնածությունը կարող Է առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքն արձանագրած կուսակցությունը (այժմ դա «Վրացական երազանքն» Է): Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ Է օրենսդիր մարմնում ապահովել ձայների մեծամասնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (212)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS