X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը


* 1-09-2019, 12:50 | Բաժին: Գլխավոր, Կրթություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 778 անգամ


Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրըԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը: Հայաստանի Հանրապետության դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում վերսկսվում են դասերը:


Նշենք, որ գիտելիքի օրը Հայաստանում որպես տոնական օր սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:

Հայաստանի հանրակրթական դպրոցներն այսօր կդիմավորեն շուրջ 42 հազար առաջին դասարանցիների։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:


Հայաստանի կառավարության անդամները և մյուս պաշտոնյաները վաղ առավոտից այցելում են դպրոցներ՝ շնորհավորելու ուսուցիչներին և աշակերտներին մեկնարկող ուսումնական տարվա առթիվ:

Դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

Նշենք, որ մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։

1935թ.-ի սեպտեմբերի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ: 1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։ Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն:

«Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար։ Այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս և երկրորդ մաս։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: Երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին: Կարևոր՝ այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի: Տարրական դասարաններին դրանք կտրվեն անվճար»,-ասված էր հաղորդագրության մեջ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (378)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS