X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը


* 30-08-2019, 23:26 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 485 անգամ


Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումըԵրևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ (2008-14 թթ․), Ֆինանսների նախկին նախարար (2014-16 թթ․) Գագիկ Խաչատրյանին կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը։

Դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման հատկանիշներով, իսկ նրա եղբորորդուն՝ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանին՝ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը օգոստոսի 27-ին խուզարկություններ էր կատարել Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման կասկածանքով բերման էին ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործը վերաբերում է միլիոնավոր դոլարների հասնող վատնումներին։



v

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (212)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS