X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մահացած զինվորը քրեական գործով տուժող չի ճանաչվել. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


* 30-08-2019, 17:43 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 422 անգամ


Մահացած զինվորը քրեական գործով տուժող չի ճանաչվել. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՀաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և վերջին օրերին ժամկետային զինծառայող Վոլոդյա Համլետի Գալոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով վերջինիս կարգավիճակ չտալու վերաբերյալ հայտարարությունները՝ տեղեկացնում ենք, որ Վ.Գալոյանի կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն, այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ Վ.Գալոյանը մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:


Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վ.Գալոյանը քրեական գործով տուժող չի ճանաչվել, և քննարկվում է նրա կողմից կատարած հանցավոր արարքին իրավական գնահատական տալու հարցը:


Նշենք նաև, որ վարույթն իրականացնող մարմինը դեպքից շուրջ 20 օր անց հեռախոսակապ է հաստատել Վ.Գալոյանի հոր՝ Հ.Գալոյանի հետ և առաջարկել հարցաքննել որպես վկա՝ իրենց բնակության վայրում, սակայն վերջինս հրաժարվել է: Այնուհետև, 25.08.2019թ. Հ.Գալոյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ որպես վկա հարցաքննության, սակայն վերջինս կրկին հրաժարվել է ներկայանալ և հայտնել, որ ցուցմունք կտա միայն տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստանալուց հետո:


Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (212)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS