X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանի ավագ դպրոցներն ամերիկյան ձևաչափ կունենան


* 30-08-2019, 15:36 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1376 անգամ


Հայաստանի ավագ դպրոցներն ամերիկյան ձևաչափ կունենան Sputnik: 2020-ի սեպտեմբերից Հայաստանի ավագ դպրոցի աշակերտը, բացի իր հոսքից կընտրի նաև հավելյալ առարկաներ, որոնք ուզում է ուսանել։ Այս մասին այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած ասուլիսում հայտնեց կրթության փորձագետ Գագիկ Մելիքյանը։

«Մենք հաճախ ենք բախվում խնդրին, երբ, օրինակ, աշակերտն ընտրում է ֆիզիկամաթեմատիկական հոսքը, սակայն իր ապագա աշխատանքի համար նրան նաև անգլերեն է անհրաժեշտ։ Ըստ նոր ձևաչափի՝ աշակերտը, բացի իր հոսքի առարկայից կկարողանա 2-3 առարկա էլ ընտրել», - մանրամասնեց փորձագետը։

2010-ից Հայաստանի դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներն ընտրում են ընդհանուր, հումանիտար կամ բնագիտական (ֆիզիկամաթեմատիկական) հոսքերից մեկը։ Հազվադեպ հանդիպում են նաև ենթահոսքեր (տնտեսագիտական, անգլերենի), որոնք որպես կանոն դպրոցն ինքն է կազմավորում, քանի որ նախարարությունը ենթահոսքերի ծրագիր և դասագրքեր չի մշակում։ Հոսքերի ներդրումից տասը տարի անց Հայաստանի ավագ դպրոցները կիսով չափ կանցնեն ամերիկյան դպրոցների ձևաչափին, երբ յուրաքանչյուր աշակերտն ընտրում է իրեն անհրաժեշտ առարկաները։ Ձևաչափը փորձնական է ներդրվելու։



Բացի դրանից նախատեսվում են լուրջ փոփոխություններ առարկաների ցանկում և դասագրքերում։ Փորձագետը նշեց, որ մտադիր են «Հայագիտություն» առարկա ներառել դպրոցական ծրագրում։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (135)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0