X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դմիտրի Շուգաև. «Ռուսաստանը կարող է Թուրքիային ապահովել ինքնաթիռի շարժիչներով»


* 28-08-2019, 17:54 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 259 անգամ


Դմիտրի Շուգաև. «Ռուսաստանը կարող է Թուրքիային ապահովել ինքնաթիռի շարժիչներով»Ermenihaber: Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտի համագործակցության հարցերին:

Շուգաևը նշել է, որ պատրաստ են աջակցել Թուրքիային ազգային ինքնաթիռի արտադրության համար և հավելել. «Մենք կարող ենք Թուրքիային ապահովել ինքնաթիռի շարժիչներով և ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումներով»:



Շուգաևը, անդրադառնալով Թուրքիայի կողմից իրականացվող 5-րդ սերնդի TF-X կործանիչների նախագծին, ասել է, որ երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

Ինչ վերաբերում է ռուսական արտադրության SU-35 և SU-57 մարտական ինքնաթիռներին, ապա Շուգաևի խոսքով` Անկարան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել:

«Շատ վաղ է խոսել պայմանագրի վերաբերյալ, քանի որ պաշտոնապես դեռ չեն դիմել: Այս հարցերը քննարկելու ենք թուրք գործընկերոջս՝ պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմաիլ Դիմիր հետ», -ասել է նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (212)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS