X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ եղբայրները ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ կլանների ցանկում. Forbes


* 28-08-2019, 16:49 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 569 անգամ


Հայ  եղբայրները ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ կլանների ցանկում. ForbesSputnik: Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկի` «ՌԵՍՈ–Գարանտիա» ապահովագրական ընկերության սեփականատերեր Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները, Ռուսաստանի ամենահարուստ կլանների ցուցակում զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը։

Այս մասին գրված է Forbes ամսագրի վարկանշային աղյուսակում։

Forbes–ը կազմել է ամենահաջողակ գործարարական տոհմերի՝ թվով 6-րդ վարկանիշային աղյուսակը: Մեկ տարվա ընթացքում այն մեկ երրորդով փոփոխվել է։ Սարկիսովների կարողությունը 1.6 մլրդ դոլար է գնահատվել։

Սերգեյ Սարկիսովը 60 տարեկան է, նա ՌԵՍՈ խմբի համասեփականատեր է։ Ամուսնացած է, ունի 5 երեխա, բնակվում է Մոնակոյում։ Նրա եղբայր Նիկոլայ Սարկիսովը նույնպես ՌԵՍՈ խմբի համասեփականատեր է։ Նա 51 տարեկան է, ամուսնացած է, ունի 8 երեխա, ապրում է Լիոնում։

Սարկիսովներին է պատկանում «ՌԵՍՈ–Գարանտիա» ընկերության բաժնետոմսերի 60,6%–ը, 36,7%–ը պատկանում է աշխարհում խոշորագույն AXA ֆրանսիական ապահովագրական և ներդրումային խմբին։ Սարկիսովներն ունեն 115 հա հողատարածք Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, առանձնատուն Լոնդոնում, դղյակ Ֆրանսիայում և այլն։

2018 թվականին եղբայրներին խարդախության մեջ է մեղադրել ուկրաինացի գործարար Լև Խլյավիչը։ Նրա խոսքով` 2008 թվականին իրենք նրանից գնել են «Ուկրինմեդստրախի» 33% –ը։ Սակայն 2019 թվականի հուլիսին գործը փակվել է հանցակազմի բացակայության պատճառով։

Սերգեյ Սարկիսովի ավագ որդի Նիկոլայը, որը ռեժիսոր է, հոր հետ համատեղ հանդիսանում է Blitz Production պրոդյուսերական ընկերության սեփականատեր ԱՄՆ–ում։ Սերգեյ Սարկիսովը կինոարտադրությամբ է զբաղվում ոչ միայն Ամերիկայում, այլև Ռուսաստանում։



Ի դեպ, նախորդ 4 տարիների նման՝ առաջին հորիզոնականում է Գուցերիևների կլանը` 5,65 մլրդ դոլարով։ Երկրորդ հորիզոնականը կայուն զբաղեցնում են Ռոտենբերգները` 5,55 մլրդ դոլարով։ Առաջին հնգյակը համալրել են նաև ԹԱԻՖ խմբի մասնաբաժինների սեփականատերեր Շայմիևները (նրանց կարողությունը գնահատվել է 2.8 մլրդ դոլար), Գոպոնցևները (IPG Photonics արդյունաբերական լազերների արտադրող, 2 մլրդ դոլար) և Եվտուշենկովները՝ («Սիստեմա» ներդրումային ընկերություն) 1.94 մլրդ դոլարով։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (213)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS