X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգը՝ ըստ Պեսկովի


* 27-08-2019, 14:14 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 142 անգամ


Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգը՝ ըստ Պեսկովի Ermenihaber: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 27-ին Մոսկվայում կայանալիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի միջև հանդիպման մասին։

Ըստ Պեսկովի՝ հանդիպման օրակարգային թեման լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։

Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պուտինը բազմիցս հայտնել է, որ ըմբռնումով է մոտենում թուրք գործընկերների մտահոգություններին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Իդլիբում ահաբեկչական տարրերի ակտիվության կապակցությամբ։ Այդ ահաբեկչական տարրերին պետք է արմատախիլ անել և ոչնչացնել»։


Նշենք, որ Թուրքիան մեծապես անհանգստացած է Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հաջողություններից, մանավանդ որ մի քանի օր առաջ Սիրիայի կառավարական ուժերը հրթիռակոծել էին Մաարեթ Էլ Նուման - Հան Շեյհուն ավտոճանապարհը, ինչի հետևանքով Թուրքիայի զինուժը չկարողացավ լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր:

Ավելի վաղ կայացած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ կառավարական ուժերի իրականացված գործողությունները վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (212)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS