X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մարդիկ կան, որ ձգտում են զբաղեցնել իմ տեղը. Լևոն Ջուլֆալակյանը հրաժարվեց գլխավոր մարզչի պաշտոնից


* 27-08-2019, 13:26 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 819 անգամ


Մարդիկ կան, որ ձգտում են զբաղեցնել իմ տեղը. Լևոն Ջուլֆալակյանը հրաժարվեց  գլխավոր մարզչի պաշտոնիցՕլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը այսօր հրաժարական է ներկայացրել գլխավոր մարզչի պաշտոնից:

«Հավաքականում տարաձայնություններ են տեղի ունենում: Որոշ մարզիկներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչը աշխատի իրենց թելադրանքով, որ մրցումների մասնակցության վայրը ու կազմը որոշվի իրենց ցանկությամբ: Կազմակերպվում է դավադրություն», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ջուլֆալակյանը:

Նրա խոսքով, եթե մարզիկները կիսվում են երկու բևեռի, ապա հավաքականը կորցնում է իր ուժը:

«Նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը ես չեմ կարող: Ես եղել եմ պահանջկոտ իմ և մնացած բոլորի նկատմամբ, ձգտել եմ հասնել լավագույն արդյունքները: Հիմա, եթե կան մարզիկներ, ովքեր պատկերացնում են, որ լիարժեք տիրապետում են մարզչական գործին, ուրեմն նման պարագայում մարզչի դերը վերանում է և ես նման պարագայում չեմ կարող շարունակել իմ աշխատանքը», - նշեց նա:

«Մարդիկ կան, որ ձգտում են զբաղեցնել իմ տեղը և պատկերացնում են, որ ամեն ինչ արդեն կառուցված է, առաջիկա մեկ տարում կապահովեն արդյունքների շարունակությունը, և փորձում են օգտվել այդ հիմքից», - ասաց Ջուլֆալակյանը:

Նա ցանկություն հայտնեց, որ գլխավոր մարզչի հարցում ճիշտ ընտրություն կատարվի:

«Ես արել եմ այն ամենն, ինչ կարողացել եմ», - նշեց Ջուլֆալակյանը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (212)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS