X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Զինծառայողը հիվանդանոցից ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարել


* 24-08-2019, 15:35 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1038 անգամ


Զինծառայողը  հիվանդանոցից ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարելԱրցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներից մեկը չի ցանկացել հիվանդանոցից վերադառնալ ծառայության և ածելիով անդամախեղում է կատարել:


Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ զինվորական հոսպիտալում ստացիոնար բուժում ստանալու ընթացքում զինծառայողը տեղեկացել է, որ հոսպիտալից դուրս գրվելուց հետո պետք է վերադառնա ծառայության: Ըստ մեղադրանքի՝ ծառայության վերադառնալու լուրը լսելուց հետո զինծառայողը հիվանդանոցի լվացարանում կատարել է անդամախեղում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Գործն ուղարկվել է դատարան և ընդունվել վարույթ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (256)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS