X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շիրակի մարզում շունը հարձակվել է տղայի վրա․ տուժածը տեղափոխվել է «Գյումրի»ԲԿ


* 20-08-2019, 23:28 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 2000 անգամ


Շիրակի մարզում շունը հարձակվել է տղայի վրա․ տուժածը տեղափոխվել է «Գյումրի»ԲԿՇիրակի մարզի Հառիճ գյուղում շան հարձակումից տուժած տղայի` Գևորգ Մինասյանի, վիճակն արդեն լավ է, բայց առաջիկայում նոր վիրահատական միջամտություններ են սպասվում: Այս մասին Sputnik Արմենիային ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Դավիթ Սմոյանը:

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2 օր առաջ: Տատի տուն գնալու ճանապարհին հարևանի շունը, կտրելով կապը, հարձակվել էր 17-ամյա Գևորգ Մինասյանի վրա: Ըստ հառիճեցիների` սա առաջին դեպքը չէ, որ շունը կապը պոկելով փախչում է և հարձակվում մարդկանց վրա, մտնում բակեր:

Տղային հայրը տեղափոխել է Գյումրի՝ դեմքին, գլխին, ծոծրակին առկա բազմաթիվ վնասվածքներով: Մինչ վիրահատական միջամտություններ կատարելը, տղային ներարկել են փայտացման և կատաղության դեմ: «Այս պահին տղայի վիճակը նորմալ է, թեև դեռ բուժման կարիք կա ու ամեն օր վերքերը մշակվում են: Վերքերը բուժելուց հետո սպասվում են քթի մի քանի վիրահատական միջամտություններ»,-նշեց վիրաբուժը:

Հառիճ համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը էլ մեզ հետ զրույցի ժամանակ վստահեցրեց՝ այս պահին շունը կապած է, իրենք էլ տեղյակ են պահել տերերին, ովքեր հիմա Արմավիրում են, որ վերադառնան և լուծեն շան հարցը՝ կա՛մ իրենց հետ տանեն, կա՛մ տան ուրիշին ի պահ:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS