X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321-ի առաջին օդաչուն պատմել է կատարվածի մասին


* 16-08-2019, 12:13 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 626 անգամ


Եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321-ի առաջին օդաչուն պատմել է կատարվածի մասինՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում երեկ առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն իրեն հերոս չի համարում:

«Շատերն են ասում, որ հերոս եմ, սակայն ես, անկեղծ ասած, ինձ այդպիսին չեմ համարում, որովհետև կատարել են այն, ինչ պետք է անեի՝ փրկեի օդանավը, ուղևորներին, անձնակազմը»,- ասել է նա:

Օդաչուն պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել չբացած շասսիով վայրէջք կատարել: Այդ մասին նա պատմել է մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է rbc.ru-ն:

«Մտքերը միայն դրա մասին էին, ինչպես, առաջին հերթին, թույլ չտալ օդանավի անկում, իսկ հետո, երբ արդեն անկումն անխուսափելի էր, ինչպես կարելի էր մեղմ իջեցնել օդանավը»,- հայտնել է Յուսուպովը:

Նրա խոսքով՝ օդ բարձրանալուց 1,5-2 րոպե հետո որոշումը, թե ինչպես վայրէջք կատարել, փոխվել է մի քանի անգամ: Սկզբում, երբ շարքից դուրս է եկել օդանավի ձախ շարժիչը, օդաչուն որոշել է վերադառնալ «Ժուկովսկի» օդանավակայան, սակայն հետո, երբ հզորությունը սկսել է կորցնել նաև աջ շարժիչը, այդ մտքից ստիպված են եղել հրաժարվել:

«Ես մտածում էի ճիշտ հաշվարկել ամենը, սակայն, ինչպես պարզվեց, ժամանակը շատ քիչ էր… Ես որոշեցի չբացել շասսին, որովհետև դա ամենաանվտանգն էր վայրէջքի համար»,- պատմել է Յուսուպովը:

«Կային նաև այլ տարբերակներ, սակայն լավ էր, որ մենք դրանք չձեռնարկեցինք»,- հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավում հայեր են եղել:

Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը երեկ առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել:

Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել չբացած շասսիով:

Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:

Հետագայում հայտնի է դարձել, որ բուժօգնության է դիմել օդանավի 74 ուղևոր: Լուրջ վնասվածքներ չկան:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (183)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS