X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Իշխանական պատգամավորները ընդվզել են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ


* 14-08-2019, 15:30 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 171 անգամ


Իշխանական պատգամավորները ընդվզել են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ«Հրապարակ» թերթը գրում է․

«Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրա­վիճակ է փոխել, մեր աղբյուրների հավաստմամբ՝ կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա: Ավելին՝ անգամ ԱԺ օրակարգ չի բերվի: Իշխանական պատգամավորները նախարարի հետ հանդիպմանը հուժկու ընդվզել են՝ ասելով, թե ամեն ինչ կարելի է սղղացնել, բայց ոչ «հայու զենի» հետ կապված նուրբ հարցերը:

«Ինձ ամեն օր իմ ընտրողները հարցնում են՝ ինչ եք անելու գոմիկների օրենքի հետ, ես ինչ պատասխան եմ տալու, դա կլինի մեր վերջը»,- ասաց իշխանա­կան պատգամավորներից մեկը: Գաղտնիք չէ, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված՝ իշխա­նական բուրգում տարաձայնություններ կան:

Ըստ որոշ լուրերի՝ իշխանական մոտ 40 պատ­գամավոր դեմ է կոնվենցիային: Եվ նրանք չեն էլ թաքցնում դա: Նախարարի հետ հանդիպմա­նը մի քանիսը բացահայտ հակադրվել են, որ չեն մասնակցի քվեարկությանը, և հույս ունեն, որ կոնվենցիայի վավերացումն առժամանակ կերկարաձգվի:

Հատկապես, որ, ինչպես իշխա­նական մեր աղբյուրը պնդեց, քննարկվել է նաև դրա սահմանադրականության հարցը, քանի որ ամրագրված որոշ դրույթներ հակասում են Հա­յաստանի Սահմանադրությանը: Խոսքը, մասնա­վորապես, ամուսնության ձևակերպման հետ է կապված: Մայր օրենքը սահմանում է երկու սեռի ամուսնություն, մինչդեռ կոնվենցիայում նրբորեն ձևակերպված է նաև երրորդ սեռը»։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS