X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱՄՆ-ն Հայաստանից 2 ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել


* 14-08-2019, 13:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 335 անգամ


ԱՄՆ-ն Հայաստանից 2 ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ն Հայաստանից երկու ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում նախնական ռեժիմով հրապարակված փաստաթղթից: Պատժամիջոցները սահմանվել են «Մարկել» և «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» (ԵԿՄԳՀԻ) ՓԲԸ-ների դեմ։ Փաստաթղթում նշվում է, որ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ»-ն առանց անհրաժեշտ թույլտվության ստացել և վերաարտահանել է ապրանքներ, որոնք ընդգրկված են եղել ԱՄՆ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակում», իսկ անձը, որը «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն է, ինչպես նաև «Մարկելի» նախագահը, գործնական հարաբերությունների մեջ է իրանական մի կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները: Նշենք, որ ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցային ցուցակի մեջ են ներառվել նաև ընկերություններ Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, ՉԺՀ Հոնգկոնգ վարչական շրջանից, Բելգիայից, Մալազիայից, Նիդեռլանդներից, ԱՄԷ-ից և Մեծ Բրիտանիայից: Փաստաթղթում նշված է, որ այն պաշտոնապես կհրապարակվի օգոստոսի 14-ին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS