X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

300 բնակիչ ունեցող լեհական գյուղում գրեթե 10 տարի է՝ տղա երեխա չի ծնվել


* 13-08-2019, 16:41 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 424 անգամ


300 բնակիչ ունեցող լեհական գյուղում գրեթե 10 տարի է՝ տղա երեխա չի ծնվել Tert.am: Լեհական Ցիշեկ շրջանի ղեկավար Ռայմունդ Ֆրիշկոն, որի մեջ է մտնում Միեժչե-Օդրժանսկե փոքրիկ գյուղը, խոստացել է անակնկալ նվեր մատուցել այն զույգին, որը տղա երեխա լույս աշխարհ կբերի գյուղի համար: Նշվում է, որ այս փոքրիկ գյուղում գրեթե 10 տարի է՝ միայն աղջիկներ են ծնվում, գրում է New York Times-ը:

Վերջերս New York Times-ին տված հարցազրույցում Ֆրիշկոն հայտնել է, որ մտադիր է գյուղի փողոցներից և կաղնու ծառերից մեկն անվանակոչել երկար սպասված տղա երեխայի պատվին:

Միեժչե-Օդրժանսկե գյուղի ղեկավարության համաձայն՝ 300 բնակիչ ունեցող գյուղում 2010 թվականից ի վեր տղա երեխա չի ծնվել:

«Ամուսնացա տեղացի աղջկա հետ ու հիմա երկու աղջիկ ունեմ»,- կատակել է տեղական (հիմնականում կանանց) կամավոր հրշեջ թիմի ղեկավար Տոմաշ Գոլաշը՝ հավելելով, որ շատ է ցանկանում տղա երեխա ունենալ, սակայն դա անիրատեսական է թվում:

«Հարևանս նույնպես փորձեց, բայց կրկին երկու աղջիկ ունի: Այստեղ կանայք դադարել են տղա երեխա ծնել»,- ասել է նա:

Գյուղի կանայք մտահոգված են, որ գյուղատնտեսական աշխատանքներում, աշխատուժի բացակայության պայմաններում, կարող են ներգրավվել հենց իրենք:

Գյուղում տղաների ծնելիության աննախադեպ ցածր տոկոսն առաջացրել է նաև գիտնականների հետաքրքրությունը, որոնք առաջարկել են հետազոտություններ կատարել բացառիկ իրավիճակի ուսումնասիրման համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (334)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS