X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դավիթ Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է


* 13-08-2019, 13:25 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 324 անգամ


Դավիթ Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել էԴեռևս իրականացվում է հետաքննություն, բայց ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանի մարտական դիրքը լքելուն:

Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների ձևակերպումներին, թե դասալքության պատճառը զորամասում անմարդկային վերաբերմունքն է, նա ասաց, որ հակառակորդի տեղեկատվական աշխատանքի «արդյունքն» է դա, և չի կարծում, որ անհրաժեշտ է տարածել այս տեղեկությունը: «Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,-ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ համապատասխան միջազգային կառույցներին դիմել են, որ աշխատանքներ տանեն նրան վերադարձնելու ուղղությամբ: «Ես դեռևս չեմ կարող ասել, որ նա հոգեբանորեն էլ է մոլորվել, բայց աշխատանքի արդյունքում տեղեկություն կտանք:

Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու, նաև կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին, որ այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնեն»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքներում մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS