X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՍԱԾ-ը հորդորում է աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ


* 9-08-2019, 16:57 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Սոցիալական | Հեղինակ: --- | Դիտվել է 1620 անգամ


ՍԱԾ-ը հորդորում է աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններՍոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության տարածքային բաժիններ:

«Հարգելի քաղաքացիներ,
ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի մեկնարկը տրվեց 2017 թվականից, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքներն ավարտելու ժամկետով: Սահմանված կարգի համաձայն՝ գործընկերային հիմունքներով, Ծառայության և գործատուների միջև համաձայնեցված ժամանակացույցերով աշխատանքային գրքույկները հավաքագրվեցին ըստ աշխատողների թվաքանակի նվազման՝ սկզբում առավել շատ աշխատող ունեցող գործատուներ, ապա մինչև չաշխատող ֆիզիկական անձ սկզբունքով:

Հիմք ընդունելով վերոնշյալ որոշման դրույթները՝ այն է աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացնել գործատուների հետ փոխահամաձայնեցված ժամկետներում (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու), Ծառայությունը հավաքագրել և թվայնացրել է շուրջ 270000 աշխատանքային գրքույկ:

Նկատի ունենալով, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար, Սոցիալական ապահովության ծառայությունը՝ ի դեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, հանդես եկավ նախաձեռնությամբ՝ գրքույկների թվայնացման գործընթացը մեկ տարով՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու համար:

Այսպիսով, Ծառայությունը կրկին հիշեցնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 627-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 2019թ. դեկտեմբեր ամիս: Այս մասին Ծառայությունը էլեկտրոնային նամակներով և իրազեկման տարբեր աղբյուրներով, պարբերաբար տեղեկացնում է դեռևս չթվայնացված գրքույկները Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու մասին:

Գրքույկները թվայնացման ներկայացնելու սահմանված ժամկետի վերջում ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով Ծառայությունը գործատուներին և քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է, փոխադարձ համագործակցության շրջանակներում, չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (369)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS