
Ամերիկացի հայտնի երգչուհի Փինքի համերգային շրջագայությունների համար նախատեսված Cessna 560XL ինքնաթիռը բռնկվել է՝ վթարային վայրէջք կատարելով Դանիայում, հաղորդում է Reuters գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհեր կամ վիրավորներ չկան:
Դանիայի ոստիկանությունը հաստատել է, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը, սակայն չի նշել երգչուհու անունը:
Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվել է նրա 10 հոգանոց թիմը, երգչուհին ինքնաթիռում չի եղել, քանի որ այդ երեկո ելույթ է ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:
Ամերիկացի երգչուհին չորեքշաբթի ելույթ է ունենալու Դանիայի Հորսենս քաղաքում: