X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հրաձգություն ԱՄՆ Տեխաս նահանգում․կա առնվազն 20 զոհ, 26 վիրավոր


* 4-08-2019, 15:11 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 395 անգամ


Հրաձգություն ԱՄՆ Տեխաս նահանգում․կա առնվազն 20 զոհ,  26 վիրավորԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել է, հաղորդում է CNN-ը՝ ոստիկանության պաշտոնական տվյալներին հղումով:

Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածների շարքում 2 երեխա կա: Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտնել է, որ զոհերի թվում մեքսիկացիներ կան:

Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդին, որը Դալլաս քաղաքի բնակիչ է: Ոստիկանության հաղորդմամբ՝ կասկածյալը հենց դեպքի վայրում հանձնվել է իրավապահներին: Հարձակման դրդապատճառները դեռևս պարզ չեն: Դեպքի առթիվ ատելության հողի վրա հանցագործության հոդվածով քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանությունից չեն ցանկացել նշել՝ ինչ տեսակի զենքից է իրականացվել հրաձգությունը, սակայն հաջորդիվ հրապարակվել է հարձակում կատարած անձի լուսանկարը, որում վերջինս պատկերված է АК-47 ինքնաձիգով:

Հաղորդում է, որ հարձակումից առաջ կասկածյալը Twitter-ի իր էջում մանիֆեստ է հրապարակել, որում կողմ է արտահայտվել այս տարվա մարտի 15-ին Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեղած և 50 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումներին: Մի քանի էջից բաղկացած մանիֆեստում երիտասարդը հայտարարել է, որ իր գործողություններով «պաշտպանում է իր երկիրն օտարերկրյա ներխուժումից», ինչպես նաև կարծիք է հայտնել, թե ներգաղթյալների հոսքից տուժում են ԱՄՆ-ի մշակույթն ու տնտեսությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (186)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS