X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հանդիպում-քննարկում է կազմակերպել Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցների հետ


* 3-08-2019, 18:48 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 407 անգամ


ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հանդիպում-քննարկում է կազմակերպել Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցների հետՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը նախօրեին կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները (ավելի քան 50 ՌԴ քաղաքացի), տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման մասնակիցների թվում են եղել նաև օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ և Սոչիում ՀՀ հյուպատոս Տ. Սարգսյանը:

«Հանդիպմանը օդանավակայանի աշխատակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դիտարկումներն ու դիրքորոշումը, որոնց շուրջ ընթացել է բազմակողմ քննարկում։ Հանդիպման արդյունքում որոշվել է ձևավորել նախաձեռնող խումբ և ստեղծված իրավիճակի ուսումնասիրման նպատակով դիմել ՌԴ պատկան մարմիններ և հաջորդիվ կազմակերպել հանդիպում՝ հարցի կարգավորման նպատակով։ Իրավիճակի շուրջ հետագա զարգացումների վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ օդանավակայանի հայ աշխատողները հայտարարել էին, թե ղեկավարությունը աշխատանքից հեռացում է հայազգի աշխատողներին։ Սակայն օդանավակայանը հանդես էր եկել հայտարարությամբ հերքելով այդ տեղեկությունը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (257)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS