X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանում կանխատեսվում է անոմալ ցրտեր


* 1-08-2019, 18:53 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2192 անգամ


Ռուսաստանում կանխատեսվում է անոմալ ցրտերՌուսաստանի Դաշնության մի շարք շրջաններում օգոստոսին անոմալ ցուրտ եղանակ է կանխատեսվում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Հիդրոմետկայանի երկարաժամկետ եղանակային կանխատեսումների բաժնի ղեկավարին:

Հաղորդվում է, որ ամսվա սկզբին օդի ջերմաստիճանը Կենտրոնական դաշնային տարածաշրջանում, Հյուսիսարևմտյան տարածաշրջանի մեծ մասում, ինչպես նաև Հարավային տարածաշրջանի հյուսիսում կլինի նորմայից ցածր: Ակնկալվում է, որ տաք ջերմաստիճանը կվերադառնա ավելի ուշ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռուսաստանի եվրոպական տարածքի հարավային շրջանում անոմալ ցրտեր չեն սպասվում: Բացի այդ, ամիսն աչքի կընկնի տեղումների ոչ մեծ քանակությամբ:

Միևնույն ժամանակ, մասնագետների կարծիքով՝ սովորականից ավելի տաք կլինի Յամալո-Նենեցկի և Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզերում, Սիբիրում, Անդրբայկալյան երկրամասում, Բուրյաթիայում և Պրիմորիեում:

Ղրիմում և Կրասնոդարի երկրամասի սևծովյան ափերին օգոստոսը շոգ կլինի: Ժամանակ առ ժամանակ ջերմաստիճանը կհասնի 32 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (257)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS