X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Քննչականը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է տեղեկությունը. Սպարտակ Ղուկասյանին մեղադրա՞նք է առաջադրվել


* 1-08-2019, 14:02 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 5420 անգամ


Քննչականը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է տեղեկությունը. Սպարտակ Ղուկասյանին մեղադրա՞նք է առաջադրվելԱզգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին մեղարդանք է առաջադրվել զինծառայությունից խուսափելու համար։

Այսօր առավոտյան Քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ տարբեր աղբյուրների, Ս. Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից, սակայն, Aysor.am-ին ոչ հաստատում, ոչ էլ հերքում են այդ տեղեկությունը։

Նույն հաղորդագրության համաձայն՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար, մեղադրանք է առաջադրվել նաև Թ.Մանուկյանին։

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ 34-ամյա Սպարտակ Ղուկասյանը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է 18 տարեկանում ամուսնանալու և երեխաներ ունենալու պատճառով: Factor.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը նշել էր․ «Ինքը սպորտսմեն է եղել, այդ ժամանակահատվածում ոտքերի լուրջ կոտրվածք է ստացել, բժշկական հետազոտություններից հետո երկու տարի հետաձգվել է ծառայությունը, իսկ էդ ընթացքում, այսինքն՝ 18 տարեկանում ամուսնացել է, ապա երեխաներ ունեցել»։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (122)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS