X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Եռաբլուրում» անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը


* 1-08-2019, 13:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1943 անգամ


«Եռաբլուրում» անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերըՀամացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք պղծել Եռաբլուր պանթեոնի շիրիմները։

Տեսանյութում երևում է, որ շիրմաքարերին մոմ է թափված։
Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում դեպքի առթիվ գրառում էր կատարել՝ նշելով, որ այնտեղ հավանաբար, սատանայապաշտական ծեսեր են իրականացրել։

«Այսօր տեղեկացա որ նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետեւի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա որ գերեզմանատան մի ծայրից մինչեւ ներքեւ գերեզմանաքարերի հետեւի մասերը մոմեր են թափված: Իմացա նաեւ, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ:

Համադրելով այս ամենը նրանք հավանաբար էմոյականներ են եղել, որոնք ինչ-որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում:

Սիրելի բարեկամներ, առանց անհանգստանալու գնացեք մաքրեք Ձեր հարազատների գերեզմանաքարերը եւ եղեք առավել ուշադիր»,-գրել էր նա:

Ավելի ուշ տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, որ համանման «ծես» է իրականացվել նաև Չարենցավանի գերեզմանատանը։





 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (122)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS