X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Երրորդ հատուկ չվերթը Հուրգադայից


* 1-08-2019, 10:17 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 514 անգամ


Երրորդ հատուկ չվերթը Հուրգադայից Երրորդ հատուկ չվերթը, որով Հուրգադայում հանգստացող ՀՀ քաղաքացիները հայրենիք կվերադառնան, Եգիպտոսից կմեկնի այսօր, Երևանի ժամանակով 14:25–ին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Տարոն Ավիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը։

«ՀՀ կառավարության պատվերով, չվերթն իրականացնում է մեր ավիաընկերությունը։ Նախնական տվյալով` օդանավով հայրենիք կվերադառնա 109 քաղաքացի», – ասաց Քարամյանը։

Նա պարզաբանեց, որ «Տարոն Ավիայի» օդանավը Հուրգադա կմեկնի «Զվարթնոց» օդանավակայանից`ժամը 10:00–ին, իսկ Հուրգադայից կվերադառնա 14:25–ին։ Ուղևորները Երևանում կլինեն ժամը 17:25–ի սահմաններում։


Հայ զբոսաշրջիկներին Հուգադայից Հայաստան տեղափոխող առաջին չարտերային չվերթը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել հուլիսի 26-ին, երկրորդը` հուլիսի 29-ին։ Երկու թռիչքի արդյունքում Հայաստան էր վերադառձել 307 ՀՀ քաղաքացի։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին հայաստանցի զբոսաշրջիկները չկարողացան Եգիպտոսից տուն վերադառնալ A&R ընկերության տուրօպերատորի հետ ծագած խնդիրների պատճառով, քանի որ ընկերությունը չեղարկվել էր Հուրգադա–Երևան չվերթը` Orange to Fly հունական ավիաընկերության հանդեպ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար։

ՀՀ կառավարությունը բյուջեի պահուստային ֆոնդից 47 մլն դրամ հատկացրեց, որպեսզի Հուրգադայում մնացած հայերը հայրենիք վերադառնան։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (122)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS